90 ՎԱՅՐԿՅԱՆ
16 Feb 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Ավարտվեց ԿԸՀ քաղաքական ուժերի ընտրական ցուցակների ներկայացման ժամկետը, 2. Երեւանի ավագանու ընտրությունը կկայանա մայիսի 14-ին, 3. «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Աշոտ Պետրոսյանը, ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ է հայտարարել,

1. Ավարտվեց ԿԸՀ քաղաքական ուժերի ընտրական ցուցակների ներկայացման ժամկետը,
2. Հայտնի դարձավ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը: Ցուցակում է նաև Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը,
3. ՀԱԿ-ը հրապարակեց համամասնական ցուցակը,
4. «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակ հայտնի է: Այն կգլխավորի Արթուր Բաղդասարյանը,
5. Երեւանի ավագանու ընտրությունը կկայանա մայիսի 14-ին,
6. «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Աշոտ Պետրոսյանը, ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ է հայտարարել,
7. ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 զինծառայող զոհվել է, 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ,
8. Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված թուրք փաստաբանի հայցը,
9. Beeline-ը դադարեցնում է վճարումների ընդունումը տերմինալների միջոցով: Պատճառն անհավասար միջնորդավճարային քաղաքականությունն է բաժանորդների հանդեպ,
10. Մարկոս Պիզելին ղազախական «Ակտոբե»-ից պահանջում է 189 հազ. դոլար: Ֆուտբոլային ակումբը չի կատարում պայմանագրային պարտավորությունները: