90 ՎԱՅՐԿՅԱՆ
17 Feb 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. ՊԲ զորամասերից մեկում շմոլ գազի թունավորումից զինծառայող է մահացել` 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյան, 2. Խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու շուրջ քննարկումներ կսկսվեն գրանցված 9 քաղաքական ուժերի հետ, 3. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը...

1. ՊԲ զորամասերից մեկում շմոլ գազի թունավորումից զինծառայող է մահացել` 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյան,
2. Խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու շուրջ քննարկումներ կսկսվեն գրանցված 9 քաղաքական ուժերի հետ,
3. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը,
4. Փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալներ Վարուժան Ավետիսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին,
5. ՊԵԿ-ը դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսում: Հայտնաբերվել է շուրջ 40 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք,
6. ԵՄ-ն 700 հազար եվրո տրամադրելու է Շիրակի մարզին սոցիալական ու տնտեսական ծրագրերի իրականացման նպատակով,
7. «Ռուսաստանը չի ճանաչի ԼՂ հանրաքվեի արդյունքները». ՏԱՍՍ,
8. Արամ Աթեշյանը և Սահակ Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
9. Թուրքիայի քրդամետների շուրջ 90 տոկոսը հակված է դեմ քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին,
10. Պակիստանում և Իրաքում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով ավելի քան 120 մարդ է զոհվել,
11. Ֆուտզալի աշխարհի սիրողական առաջնությունում Հայաստանի հավաքականը 10:2 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն: