Շաբաթվա լրատվական ամփոփում
1. Ավարտվեց ԿԸՀ քաղաքական ուժերի ընտրական ցուցակների ներկայացման ժամկետը,
2. Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական միավորում.
• Հայաստանի Հանրապետական կուսակցությունը
• «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը
• «ԵԼՔ» դաշինքը
• «Հայկական վերածնունդ» կուսակցությունը
• «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը
• «Ծառուկյան» դաշինքը
• ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը
• Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը
• Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը,
3. Երեւանի ավագանու ընտրությունը կկայանա մայիսի 14-ին,
4. Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել` ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի,
5. Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված թուրք փաստաբանի հայցը,
6. Beeline-ը դադարեցնում է վճարումների ընդունումը տերմինալների միջոցով,
7. «ՀՀ-ում ռեստորանային ցանց բացելու ծրագիր չունենք». McDonald’s-ից պատասխանել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը,
8. Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդին փորձել են թունավորել ցիանիդով: Ձերբակալվել է Պատրիարքարանի աշխատակիցը,
9. Չինաստանում աշխատանքի է դուրս եկել առաջին ռոբոտ-պարեկը,
10. Մինչև 9 մլն դրամ շրջանառություն ապահովող ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից: