ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
07 Mar 2018
Ֆեյք էջեր
Մենք չափից շատ վիզուալ տեղեկատվություն ենք տեղադրում համացանցում:
Ինչպե՞ս չկորցնել ինքնությունը համացանցում: Ինչպես նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մենք չափից շատ վիզուալ տեղեկատվություն ենք տեղադրում համացանցում՝ լուսանկարների, տեսանյութերի տեսքով: «Եթե մի քանի տարի է գրանցված ես Ֆեյսբուքում կամ Ինստագրամում, ապա քո մասին շատ ինֆորմացիա կարելի է ստանալ»,-ասում է մեդիա փորձագետը:
Ինֆորմացիա ստանալուց զատ կարող են նաեւ Ձեր նկարները գողանալ ու բացել ֆեյք էջեր: Եթե այդ ֆեյք էջերը բացվում են հենց Ֆեյսբուքում, ապա իրավիճակն ինչ-որ չափով շտկելի է: «Իրականությունն ավելի վատ է, եթե ձեր նկարներով էջեր բացվեն այլ հարթակներում: Ավելի տխուր է, որ ձեր նկարներով էջեր են բացվում սիլի-բիլի ցանցերում»,-ասում է փորձագետը: Ի՞նչ անել նման դեպքերում: Հարցի պատասխանը՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: