ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
17 Mar 2018

Կա՞ արդյոք Facebook-ի գրասենյակ Հայաստանում

Հայաստանում շատերը փորձում են գտնել Facebook-ի կամ YouTube-ի գրասենյակներ, ոմանք, անգամ, հաջողում են:

Հայաստանում չկա ոչ Google-ի, ոչ Facebook-ի ոչ YouTube-ի, ոչ Instagram-ի, ոչ էլ նմանատիպ կոռպորացիաների ներկայացուցչություններ: Այդ ընկերությունները, ինչպես նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, շատ քիչ երկրներում ունեն ներկայացուցչություններ: Հիմնականում այն երկրներում, որտեղ շուկան շատ մեծ է, ունեն շատ մեծ շահեր եւ կարողանում են թիմ պահել: «Էս ամբողջ ԱՊՀ-ում, օրինակ, Ֆեյսբուքն ունի մի ներկայացուցիչ: Մի մարդ է, որն ապրում է Մոսկվայում եւ որին գտնելն անհնար է, անգամ եթե գտնեք էլ, ապա կասի՝ ես հարց լուծող չեմ»,-ասում է մեդիա փորձագետը:

Մինչդեռ բազմաթիվ մարդիկ Հայաստանում փորձում են գտնել Facebook-ի կամ YouTube-ի գրասենյակներ, իսկ ոմանց, անգամ, հաջողվում է դա: Թեմայի մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: