ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
21 Mar 2018
Հեղինակային իրավունքը սոցկայքերում
Ֆեյսբուքը եւ Յութուբը մի կիրառեք որպես հիմնական պահեստ՝ Ձեր նկարներն ու տեսանյութերը պահելու համար:
Ֆեյսբուքը եւ Յութուբը մի կիրառեք որպես հիմնական պահեստ՝ Ձեր նկարներն ու տեսանյութերը պահելու համար: Ինչպես նկատում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հնարավոր է մի գեղեցիկ օր արթնանաք ու հայտնաբերեք, որ Յութուբը ջնջել է Ձեր ալիքը եւ տեսանյութերը, իսկ Ֆեյսբուքն արգելափակել է Ձեր էջը:
«Ֆեյսբուքը կարող է պարզապես կասկածել, որ դուք Ձեր անունով գրանցված չեք: Իհարկե, կարող ես նոր էջ բացել, բայց կորցնում ես այն ամբողջ տեղեկատվությունը, նկարները, որոնք ներբեռնել էիր ու գուցե ներբեռնել էի հենց միայն քեզ համար՝ այդ հարթակն օգտագործելով որպես պահեստ»,-ասում է մեդիա փորձագետը:
Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որտե՞ղ է առավել ապահով պահել նկարներն ու տեսանյութերը: Այս մասին մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: