ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
24 Mar 2018

Հայաստանը հաքերների թիրախում

Ադրբեջանցիներն ամենաանբաշար հաքերներն են:

 

 Ադրբեջանում շատ պարապ հաքերներ կան, որոնք անընդհատ կոտրում են հայկական կայքերը, հայ օգտատերերի էջերը: Ճիշտ է, նրանք տեսանելի վնաս տալիս են, բայց ինչպես նկատում է մեդիա փորձագետ Սամվել Մարտրոսյանը, ադրբեջանցիներն «ամենաանբաշար» հաքերներն են:

«Իրականությունը շատ ավելի վատ է, եւ խնդիրն այն է, որ նրանք ամենամեծ խնդիր չեն: Կան ընդհատակում գործող, ուժեղ հաքերային խմբեր, որոնք բավական լուրջ կիբերհանցագործություններ են կատարում»,-ասում է մեդիա փորձագետը: Թեմայի մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: