Շաբաթվա լրատվական ամփոփում
1. Ադրբեջանը շփման գծում հարձակման փորձ է ձեռնարկել: Հայկական կողմը զոհեր չունի: Հակառակորդի մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում,
2. Արցախի Հանրապետությունում անցկացվեց սահմանադրական հանրաքվե: Նախագծին կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 87.6 տոկոսը,
3. Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. «Հայկական ժամանակ»-ի ձայնագրությունը,
4. Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է իր անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը,
5. Քաղաքացին ավտոմեքենայով ապօրինի ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք: Ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել է 8 կրակոց, տուժածներ չկան. հարուցվել է քրեական գործ,
6. Էջմիածնում Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված որոշում է կայացվել. Արամ Աթեշյանը պարտականությունները կատարելու է մինչեւ մարտի 15–ը,
7. Ալիևն իր կնոջը նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ,
8. Ռուսաստանը Բելառուսին դատի է տվել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները լիարժեք չկատարելու համար,
9. Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առաջ Ուկրաինայի ինքնիշխանությունը ոտնահարելու համար,
10. ԵՊՀ-ում` ցույցերի արդյունքում, կվերականգնեն բարձր առաջադիմության զեղչերը: