ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
04 Apr 2018

Ինչու՞ է ֆեյսբուքն արգելափակում իր օգտատերերին

Ֆեյսբուքը կարող է արգելափակել, ասենք, «ազեր» բառի համար:

Վերջին ժամանակաշրջանում Ֆեյսբուքը սկսել է ինտենսիվորեն արգելափակել իր օգտատերերի հաշիվները: Ինչպես նկատում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ այդպիսով Ֆեյսբուքը պայքարում է hate speech-ի, հայերեն ասած՝ «ատելության խոսքի» դեմ: Արգելափակումն ավտոմատացված է, համակարգը հայտնաբերելով սպեցիֆիկ բառեր, որոնք արգելված է համարում, արգելափակում է օգտատիրոջ հաշիվը:

Մեդիա փորձագետը նկատում է, որ hate speech-ի դրսեւորում է համարվում, օրինակ, «ազեր» բառը, որը գրելու համար ձեզ կարող են արգելափակել: Ավելին՝ կարող են արգելափակել նաեւ տարիներ առաջ արված գրառումներում առկա բառերի համար: Թեմայի մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: