Օրվա լրատվական ամփոփում
1. Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Երևանն ու Բրյուսելը նոր համաձայնագրի շուրջ համաձայնության են եկել,
2. Ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիերի տարհանման գործընթացը,
3. Ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի ամերիկահայերը Նյու Յորքում և Վաշինգտոնում բողոքի ցույցեր են իրականացրել,
4. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի թեկնածությունը,
5. «Հաց բերողին» ազատ արձակելու նպատակով ԱԺ-ում ստորագրահավաք է անցկացվել: Միացել է 26 պատգամավոր,
6. ՄԻՊ-ն այսուհետ կունենա խցերի խոնավությունը, տարածքը, լուսավորությունը և ջերմաստիճանը չափող սարքեր,
7. Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել`
Իբրահիմ Այհանը,
8. Եվրամիության խորհուրդը հաստատել է Վրաստանի համար մուտքի այցագրերի չեղարկումը: