«20 մլրդ փող ծախսեցին, բայց չկարողացան մի քայլ առաջ գնալ». Վաղարշակ Հարությունյանը քառօրյա պատերազմի մասին
Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու տարի անց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վերլուծելով տեղի ունեցածն արձանագրում է, որ ադրբեջանական կողմը որոշակի հաջողություն գրանցել է միայն առաջին գիշերը, իսկ հաջորդիվ, երբ գործի է դրվել հայկական կողմի պաշտպանական պլանը հակառակորդը ունեցել է մեծ թվով զոհեր՝ առանց հիմնական խնդրի լուծման:
«20 մլրդ փող ծախսեցին 5 տարվա ընթացքում, էդքան զենք ձեռք բերեցին, բայց չկարողացան մի քայլ առաջ գնալ շփման գծում: Իսկ եթե հաշվենք ինչքան են կորցրել և ինչ են ստացել, ապա դա ընդհանրապես ոչ էֆեկտիվ է»,-ասում է Վաղարշակ Հարությունյանը:
Պաշտպանության նախկին նախարարը նկատում է՝ քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը փոխել է մարտավարությունը, որի արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհերի թիվը կտրուկ կերպով նվազել է: