Օրվա լրատվական ամփոփում
1. 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ Կապան քաղաքում, 4-5 բալ ուժգնությամբ` Գորիսում եւ Քաջարանում: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում,
2. Վերահսկիչ պալատի նոր նախագահը Լեւոն Յոլյանն է,
3. Նստացույց Ազատության հրապարակում` «Հաց բերող»-ին ազատ արձակելու պահանջով,
4. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ՃՈ տուգանքները ժամանակին չվճարելու տույժերը վերացնելու նախագիծը,
5. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին, ով վիրավորվել էր փետրվարի 25-ին` Արցախի սահմանին տեղի ունեցած միջադեպի ժամանակ,
6. Դիմակավորված անձինք մուտք են գործել «Հայփոստ» ընկերության բաժանմունքներից մեկը: Տեսախցիկներն արձանագրել են 3 անձի, ովքեր ազդանաշանը միանալու պատճառով չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել են փախուստի,
7. ԵՄ-ն երկարաձգեց Բելառուսին զենքի մատակարարման արգելքը,
8. Իրաքի զինված ուժերը Մոսուլում գրավել են Տիգրիսի կամուրջը,
9. «Օսկար»-ից հետո Էլթոն Ջոնն աստղերին ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը,
10. Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ Տեխնիկական տնօրեն,
11. Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 3-5-ը շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: