Փաշինյանի օգտին քվեարկելը կնշանակի հարգանք ժողովրդի կարծիքի նկատմամբ. Ստեփան Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանի ընտրվելը վարչապետի պաշտոնում ոչ միայն կնշանակի հարգանք ժողովրդի կարծիքի նկատմամբ, այլեւ այն, որ ունենալու ենք քաղաքական առաջին դեմք եւ գործադիրի ղեկավար, որը կկարողանա ապահովել արդար ընտրական համակարգ եւ արտահերթ ԱԺ ընտրություններ: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հավելում է, որ վաղը շատ կարեւոր օր է եւ, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետի պաշտոնում: «Ընդորում՝ դա ոչ միայն ընդդիմության, այլեւ ժողովրդի ցանկությունն է: Մայիսի 2-ը ցույց տվեց այն մեծ աջակցությունն ու վստահությունը, որ ունի Նիկոլ Փաշինյանը: Հանրապետական պատգամավորների համար վաղը շատ պատասխանատու պահ է. քվեարկել անձնական վերաբերմունքով՝ սիրել-չսիրելով, անթույլատրելի է»,-ընդգծում է քաղաքագետը:
Ստեփան Գրիգորյանը շեշտում է, որ մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեն, ռեյտինգային ընտրակարգը հանվի: «Ինչո՞ւ ռեյտինգայինը պետք է հանվի: Դա ինքնանպատակ չէ, ռեյտինգայինը կաշառք է բերում ընտրական համակարգ»,-ասում է բանախոսը:
Արդյոք ՀՀԿ-ն ներկայացվա՞ծ կլինի հաջորդ խորհրդարանում, ինչպիսի՞ դիրքորոշում ակնկալել հայ-ռուսական հարաբերությունների հարցում: Այս եւ այլնի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: