90 ՎԱՅՐԿՅԱՆ
01 Mar 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը կալանավորվել է: Նախագահի թեկնածուն կասկածվում է խորհրդարանական հիմնադրամներից անօրինական միջոցներ ստանալու մեջ, 2. Վրաստանի նախագահը ներում է շնորհել 157 բանտարկյալների, 3. ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդը ընդունել է ԴԱԻՇ-ի պարտությունը վերջին մարտական գործողություններում: Նա կողմնակիցներին կոչ է արել թաքնվել լեռնային շրջաններում...

1. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը կալանավորվել է: Նախագահի թեկնածուն կասկածվում է խորհրդարանական հիմնադրամներից անօրինական միջոցներ ստանալու մեջ,
2. Վրաստանի նախագահը ներում է շնորհել 157 բանտարկյալների,
3. ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդը ընդունել է ԴԱԻՇ-ի պարտությունը վերջին մարտական գործողություններում: Նա կողմնակիցներին կոչ է արել թաքնվել լեռնային շրջաններում,
4. Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում,
5. Մխիթարյանը հավակնում է դառնալ ՄՅՈւ-ի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը,
6. 2008 թ.-ի մարտի 1-ից անցել է 9 տարի,
7. Արարատում գնացքը վրաերթի է ենթարկել ոչխարի հոտը: 140 ոչխար տեղում սատկել է, մոտ 25-ը՝ վիրավորվել,
8. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենին կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից` Twitter-ում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնությունների մասին լուսանկարներ տեղադրելու պատճառով: