Շաբաթվա լրատվական ամփոփում
1. 1000plus.am. նորաբաց կայքի միջոցով հնարավոր է հետևել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հավաքագրումներին և հաշվետվություններին: 2 ամսում հավաքագրվել է շուրջ 861 հազ. ԱՄՆ դոլար,
2. ՎՊ նախագահ ընտրվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը,
3. Մարտի 1-ին քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ հարգեցին 10 զոհերի հիշատակը,
4. «Հաց բերողի» առողջական վիճակն ավելի է վատացել. ահազանգում է փաստաբան Տիգրան Եգորյանը,
5. Վրաստանի գերագույն դատարանը որոշեց «Ռուսթավի 2»-ը հանձնել նախկին համասեփականատեր Կիբար Խալվաշիին,
6. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը կալանավորվել է: Նախագահի թեկնածուն կասկածվում է խորհրդարանական հիմնադրամներից անօրինական միջոցներ ստանալու մեջ,
7. «Միացե՛ք և Դուք». Հենրիխ Մխիթարյանն ու Լևոն Արոնյանը միանում են զինհաշմանդամներին աջակցելու ծրագրին: