Հունիսի 7-ը՝ 90 վայրկյանում
1. 62 կողմ, 39 դեմ ձայներով ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
2. «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն կառավարության ծրագրի պատասխանատուն չեն. Փաշինյանը պարզաբանեց
3. Կայացել է Հայաստանի եվ Ռուսաստանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը
4. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ու Հովհաննես Վարդանյանը ազատ արձակվեցին
5. Երեւանի քաղաքապետարանի եվ «ԱՆՆԱ-80» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի կատարման արդյունքում յուրացվել է 10 միլիոն դրամ. Ոստիկանություն
6. Սյունիքի մարզն առաջիկայում նոր մարզպետ կունենա. Նիկոլ Փաշինյան
7. Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամները Վեհափառի հետ հանդիպումից հետո հայտարարեցին ամենօրյա ակցիանները շարունակելու մասին
8. Ուկրաինայում կստեղծվի նոր դատարան, որը կքննի պաշտոնատար անձանց կոռուպցիոն հանցագործությունները
9. Արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները այսօրվանից սկսել են քվեարկել հունիսի 24-ին նախատեսված համապետական ընտրություններում
10.Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը