ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
07 Mar 2017

«Եթե չանեմ այն ինչ անում եմ հիմա, կհեռանամ Հայաստանից». Ալեն Սիմոնյան

«Իշխանափոխությունը վատ արտաքինով վարչապետին բարետեսով փոխարինելը չէ, իշխանափոխությունը պետք է ամբողջական լինի, որպեսզի երկիրը նոր շունչ ստանա, իսկ նոր սերունդը ոչ թե հեռանա, այլ ներկայացնի իր երկիրը միջազգային հարթակներում»:

 

Hard Talk-ի տաղավարում Արման Սուլեյմանյանի հյուրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինիքի անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանն է: Սիմոնյանը մանրամասնում է՝ ՔՊ կուակցությունը փորձում է հանրության համար լինել հնարավորինս բաց, թափանցիկ քաղաքական ուժ, և հենց դա է պատճառը, որ ՔՊ-ի ներկուսակցական գործունեության, զարգացումների մասին ավելի շատ է խոսվում, քան մյուսների դեպքում է: Կուսակցությունն այս պահին ունի մոտ 750 ակտիվ կուսակից, ընդգծում է Սիմոնյանն ու հավելում, որ կուսակցությունում բացառված է մեկ անձի պաշտանմունքը:

Երևանի թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում հայտնվելու մեծ հույսեր է տեսնում և ընդգծում՝ եթե չանի այն ինչ անում է հիմա, կհեռանա Հայաստանից: