ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
07 Mar 2017

Վստահելի աղբյուրներ

Փորձագետի խոսքով՝ յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ իր համար պետք է առանձնացնի մի քանի վստահելի աղբյուր:


Հաղորդման ընթացքում Սամվել Մարտիրոսյանն անդրադառնում է տեղեկատվական վստահելի աղբյուրներին: Փորձագետի խոսքով՝ յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ իր համար պետք է առանձնացնի մի քանի վստահելի աղբյուր: Օրինակ՝ ռազմական ոլորտի ներկայացուցիչը պետք է ընտրի այնպիսի կայքեր տեղեկատվություն ստանալու համար, որտեղ աշխատում են ռազմական փորձագետներ, որոնք ի տարբերություն այլոց տարբերում են «Տ-72» տեսակի տանկը «Տ-90»-ից, կամ «Սկադ»-ը տարբերում են «Ս-300»-ից և այլն: Սա վերաբերում է նաև ներքաղաքական թեմաներին: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ժամանակի ընթացքում ապացուցել են իրենց անաչառությունն ու օպերատիվությունը: