90 ՎԱՅՐԿՅԱՆ
18 Jun 2018

Հունիսի 18-ը՝ 90 վայրկյանում

Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան

1.Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան
2. Վաղն ԱԺ-ն կքննարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
3.Անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը. Արցախի նախագահի նամակը՝ Փաշինյանին
4.Հերքում. Մանվել Գրիգորյանի կնոջ ինքնասպանության մասին լուրը սուտ էր
5. Եթե հաստատվի մեղադրանքը, ապա Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առջև՝ դրա ողջ խստությամբ․ ՀՀԿ
6. Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո Էջմիածնի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերին
7. Արա Բաբլոյանն առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ
8. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից
9. Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ-ի գործակցությունը
10. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մոտ օրերս կմեկնի Բրյուսել, Մինսկ և Բեռլին 11. Կենդանաբանական այգու մասնագետները շտապում են Էջմիածին՝ Մանվել Գրիգորյանի կենդանիների հետևից
12. ՌԴ-ում կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման մտադրությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել