Հունիսի 19-ը՝ 90 վայրկյանում
1. 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը
2. «Զինվորի բաժին» նշագրմամբ պահածոների նոր խմբաքանակ է առգրավվել, դրանք բեռնվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով․ Ոստիկանություն
3. Մանվել Գրիգորյանի փաստաբանների պնդմամբ՝ գեներալը ոչ մի բանից տեղյակ չի եղել
4. Դատարանը որոշեց «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը
5. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետի մեքենաներում զենք է հայտնաբերվել․ Ոստիկանություն
6. Նոր օրինագիծ ԱԺ-ում. Հարկային համաներում կկիրառվի անհուսալի վարկեր ունեցողների համար
7. Դավիթ Տոնոյան․ Հայ-ռուսական հարաբերություններն ավելի կամրապնդվեն
8. «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգում բարեփոխումների հարցում
9. Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն
10. Վարչապետի կինը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների և դիվանագետների կանանց հետ
11. Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է գնացել հարսանեկան զգեստով