Օրվա լրատվական ամփոփում
1. Մարտի 5-ից պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Կուսակցություններն ու դաշինքները ներկայացնում են նախընտրական ծրագրերը,
2. «Հաց բերող»-ն ազատ է արձակվել: ԱԺ 27 պատգամավորների երաշխավորությամբ փոխվել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը,
3. Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ,
4. Մարտի 8-ի առթիվ, դրամահավաքությունը բացառելու համար, դպրոցներում և մանկապարտեզներում խստացված հսկողություն կսահմանվի. Երևանի քաղաքապետարան,
5. Մարտի 9-ից Երևանի Գայի պողոտայում, Գևորգ Չաուշի և Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը կարձանագրեն 2 ուղղություններով,
6. Մարզերում իրականացվում է «Բաց դռների օրեր» ծրագիրը: Արդեն բուժզննություն է անցել 3000 մարդ,
7. Բաքուն քրեական գործեր է հարուցել արտասահմանյան մի շարք ընկերությունների դեմ` Արցախում գործունեություն իրականացնելու համար,
8. Մինչև մարտի 10-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա. Արարատյան դաշտում եւ Երեւանում կլինի +10 +12 աստիճան, Տավուշի եւ Սյունիքի հովիտներում կհասնի մինչեւ +18-ի. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ»: