ՊԱՐԱԴԻԳՄ
09 Mar 2017

Որքան աճում են քաղաքացիների եկամուտները, այնքան մեծանում է Հայաստանից արտագաղթելու ցանկությունը. Կամո Մայիլյան

Արտագաղթի հետևանքով Հայաստանում առաջանում են զորակոչի հետ կապված և տնտեսական մի շարք խնդիրներ, ինչը սերտորեն կապված է ազգային անվտանգության հետ:

 

 «Պարադիգմ» հաղորդաշարի հյուրերն են «Դեպոպ» կառավարման ինստիտուտի տնօրեն Սարգիս Շահինյանը և ինստիտուտի փոխտնօրեն Կամո Մայիլյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում արտագաղթի խնդրին:  Սարգիս Շահինյանը ընդգծում է՝ Հայաստանում արտագաղթի խնդիրը սերտորեն կապված է ազգային անվտանգության հետ: Անդրադառնալով արտագաղթի պատճառներին՝ Շահինյանն առանձնացնում է չկատարված կամ ոչ ճիշտ իրականացված քաղաքական քայլերը:

 «Դեպոպ» կառավարման ինստիտուտի փոխտնօրեն Կամո Մաիլյանն անդրադառնում է ինստիտուտի կողմից իրականացված ուսումնասիրությանը, որից պարզ է դառնում, որ որքան աճում են քաղաքացիների եկամուտները, այնքան մեծանում է Հայաստանից արտագաղթելու ցանկությունը: