ՊԱՐԱԴԻԳՄ
18 Aug 2018

Պատկերավոր ասած՝ Փաշինյանը hրապարակից զանգեց դատավորներին եւ հեռախոսը փոխանցեց ժողովրդին

Հետադարձ հայացք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության 100-օրյա ամփոփմանը:

 

 Հետադարձ հայացք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության 100-օրյա ամփոփմանը: Արդարացա՞ն արդյոք սպասելիքները: Քաղաքագետ Հայկ Մարտրոսյանը կարծում է, որ շատերի սպասելիքներն արդարացան: «Կարծում եմ՝ վարչապետը հասցեագրեց հասարակության եւ ժողովրդի մեջ առկա մտահոգությունները, շատ հարցերի պատասխաններ հնչեցին, շատ կարեւոր երկու հանգամանք բացահայտվեց»,-շեշտում է քաղաքագետը: Այդ հանգամանքներից մեկը, ըստ բանախոսի, այն է, որ իշխանությունը պատկերացնում է եւ շատ լավ հասկանում է, որ հեղափոխությունն ավարտված չէ եւ դեռ պետք է հեղափոխություն արվի իշխանության երկու ճյուղերում՝ դատական համակարգում եւ օրենսդիրում:

 «Ես առաջակում էի հենց հրապարակում, հրապարակի ուժով ցրել Ազգային ժողովը եւ ցրել դատական համակարգը: Փաշինյանը գնաց մի փոքր այլ ճանապարհով, բայց վերջնարդյունքը նույնն է լինելու: Նա գնաց առավել դժվար, առավել դաժան ու ժամանակատար ճանապարհով՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ճանապարհով»,-պարզաբանում է Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետը շատ հետաքրքիր քայլ է որակում Փաշինյանի՝ դատավորներին ուղղված ուղերձը, մասնավորապես այն, որ շարունակելու է չզանգել դատավորներին: «Բայց նա հրապարակից զանգեց դատավորներին եւ հեռախոսը փոխանցեց ժողովրդին…պատկերավոր առումով,  եւ ժողովուրդը խոսեց դատավորների հետ: Եւ կարծում եմ, որ դատավորները ստացան այդ մեսիջը եւ այդ մեսիջը շատ հստակ է. նրանք, ովքեր կվարվեն դատավոր Ազարյանի նման, կհայտնվեն բանտում»,-Փաշինյանի ուղերձն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Մարտիրոսյանը:

Հանրահավաքում հնչած թեզերից մինչև արտաքին  քաղաքականության հուզող հարցերի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: