ՊԱՐԱԴԻԳՄ
17 Mar 2017

«Մտավորական դառնում են , երբ իրենց գործունեությունը անդրադարձ ունի հանրության վրա». Վահան Արծրունի

Վահան Արծրունին ընդգծում էˋ նախ պետք է տարբերակել ինչ ասել է մտավորական. «Մտավորական դառնում են այն պահից, երբ որ իրենց աշխատանքը և գործունեությունը անդրադարձ ունի հանրության կամ հասարակայնության վրա, եթե այդ կապը չկա իր գործունեությունը զուտ մասնագիտական գործունեություն է դառնում»:

 

«Պարադիգմ» հաղորդման տաղավարում քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հյուրն է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին: Ինչպիսի՞ն պետք է լինի մշակութային գործիչների, մտավորականների ներգրավածությունը քաղաքականության մեջ, մասնավորապես նախընտրական շրջանում: Վահան Արծրունին ընդգծում էˋ նախ պետք է տարբերակել ինչ ասել է մտավորական. «Մտավորական դառնում են այն պահից, երբ որ իրենց աշխատանքը և գործունեությունը անդրադարձ ունի հանրության կամ հասարակայնության վրա, եթե այդ կապը չկա իր գործունեությունը զուտ մասնագիտական գործունեություն է դառնում»: Կոմպոզիտորը նշում էˋ Հայաստանում այս  ոլորտում խիստ բևեռացում կա, իսկ բևեռներում համախմբված են որոշակի որակներ, որոնք իրար հակադրված են: Բևեռներից մեկը ուղղակիորեն սնվում է պետական բյուջեից և որոշակի պարտավորություններ ունի գործող իշխանությունների նկատմամբ: Խնդիրը, ըստ Վահան Արծրունու, այն է, որ քարոզարշավում ներգրավված արվեստագետների մասնակցությունը  գաղափարական չէ: Վահան Արծրունու դիտարկմամբˋ քարոզարշավի փուլում արդեն սկսվել է արյուն հեղեհվել, և իրադարձություններն այդ ճանապարհով էլ կգնան մինչ ընտրություները: Նրա խոսքով` պետք է հաշվի առնել և հասկանալ, թե այս շիկացած փուլում յուրաքանչյուր փաստ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ընտրությունների օրը կամ դրանից հետո: