ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
20 Mar 2017
Մարդուն կենդանուց տարբերում է պայմանավորվելու ունակությունը. փաստաբան Հայկ Հովհաննիսյան
Մարդիկ հաճախ դիմում են դատարան, որովհետև նրանք չունեն բավարար գիտելիքներ այն մասին, որ խնդիրները հնարավոր է լուծել նաև այլընտրանքային ճանապարհովˋ առանց դատարանի ներգրավման:
Hard Talk-ի տաղավարում Արման Սուլեյմանյանի հյուրը փաստաբան Հայկ Հովհաննիսյանն է: Փաստաբանն ընդգծում էˋ վստահորդին միշտ պետք է ասել ճշմարտությունը: «Լինում են դեպքեր, երբ ես ասում եմˋ կներեք, բայց չեմ կարող Ձեզ օգնել, որովհետև օրենքը Ձեր դեմ է»,- անկեղծանում է Հովհաննիսյանը: Փաստաբանը նկատում էˋ մարդիկ հաճախ դիմում են դատարան, որովհետև նրանք չունեն բավարար գիտելիքներ այն մասին, որ խնդիրները հնարավոր է լուծել նաև այլընտրանքային ճանապարհովˋ առանց դատարանի ներգրավման: Հովհաննիսյանի գնահատմամբˋ փաստաբանի հետ աշխատելու մշակույթը հայկական գորածարար համայնքը դեռ ամբողջությամբ չի ըմբռնել, և հաճախ վստահորդներն առաջին հերթին փորձում են զարտուղի ճանապարհներով խնդիրները լուծել և միայն անհաջողության դեպքում դիմում եմ փաստաբանին կամ հաշտարարին: