ՊԱՐԱԴԻԳՄ
24 Mar 2017

«Մենք ունենք վստահության խնդիր». Արցախի օմբուդսմեն

«Մենք ունենք վստահության խնդիր և մենք պետք է ապացուցենք մեր անկեղծ հարգանքը մարդու իրավունքների հանդեպ»։

 

«Պարադիգմ» հաղորդման հյուրն է Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Հաղորդման ընթացքում քննարկվել են ԱՀ-ի օմբուդսմենի` ԱՄՆ և եվրոպական երկրներ կատարած այցերը և դրանց արդյունքները: Ռուբեն Մելիքյանը կարևորել է սփյուռքի տարբեր կառույցների հետ ձևավորված ամուր կապերը՝շեշտելով, որ ներկայում աշխարհասփյուռ հայությունն առաջնահերթ է համարում Արցախին առնչվող հարցերը: «Մենք ունենք վստահության խնդիր, մենք պետք է ապացուցենք մեր անկեղծ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, և դա ժամանակ է պահանջում»,-ընդգծել է Ռուբեն Մելիքյանը: