ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
03 Apr 2017

Անչափահասներ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ երեխաներին առնչվող տեղեկատվությանը պետք է զգուշորեն վերաբերվել։

 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ երեխաներին առնչվող տեղեկատվությանը պետք է զգուշորեն վերաբերվել։ Ցավոք, Հայաստանում սա շատ քիչ քննարկվող թեմա է, ինչի հետևանքով հաճախ ականատես ենք լինում բացասական երևույթների։ Գոյություն ունի կանոն, որն ասում է՝ անչափահասների մասին ինֆորմացիան մամուլում, սոցցանցերում պետք է լինի սահմանափակ։ Օրինակ, եթե որևէ քրեական գործի շրջանակներում ներգրավված են երեխաներ, և այդ քր․գործի մասին տեղեկատվություն կա մամուլում, ապա տվյալ երեխաների նկարները չպետք է հայտնվեն հոդվածում կամ նյութում։ Սակայն հաճախ անգամ պետական կառույցներն իրենց մամլո հաղորդագրություններում տեղադրում են ոչ միայն անչափահասների նկարները, այլև լրացուցիչ այլ տեղեկատվություն՝ անուն, հասցե և այլն։ Ինչից հետո պետական կառույցների տարածած տեղեկատվությունը տարածվում է մամուլում։