ՊԱՐԱԴԻԳՄ
08 Apr 2017

Ասադի եւ Թրամփի գործողությունները միջազգային իրավունքի նորմերի խախտում են. արեւելագետ Արմեն Պետրոսյան

Սիրիական ճգնաժամը տարբեր շրջափուլերի շղթա է: Սիրիական ռազմական կառույցներին ուղղված այս հարվածով նոր շրջափուլ է սկսվում:

 

Սիրիայում այսօր իրավիճակ է փոխում: Միացյալ նահանգների վերջին գործողությունը նոր իրավիճակ է ստեղծում սիրիական ճգնաժամում: Նման գնահատական է տալիս արեւելագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմաբազայի ուղղությամբ հասցված հարվածների հնարավոր հետեւանքների մասին: Արեւելագետը նաեւ հստակեցնում է՝ այս հարվածը երկրորդն էր ԱՄՆ-ի կողմից, պարզապես առաջինը սխալմամբ էր իրականացված, իսկ սա արդեն կոնկրետ թիրախավորված էր:  «Սիրիական ճգնաժամը տարբեր շրջափուլերի շղթա է: Սիրիական ռազմական կառույցներին ուղղված այս հարվածով նոր շրջափուլ է սկսվում»,-նկատում է Արմեն Պետրոսյանը:

Ի վերջո, ի՞նչ «մեսիջ» էր ուղարկում այս հարվածով Միացյալ նահանգները: Հարցադրմանն ի պատասխան՝ արեւելագետն ընդգծում է՝ ապագան կանխատեսելու համար խնդիրը պետք է դիտարկել մի քանի հարթության վրա: «Սա, նախեւառաջ, նախազգուշացնող հարված էր սիրիական կառավարությանը՝ քիմիական զենքի կիրառման համար, չնայած որ, քիմիական զենքի կիրառումն Ասադի վարչակազմի կողմից, ապացուցված չէ»-, շեշտում է բանախոսը:

Արեւելագետ Պետրոսյանի համոզմամբ՝ եւ պաշտոնական Վաշինգտոնի, եւ պաշտոնական Դամասկոսի գործողությունները միջազգային իրավունքի նորմերի խախտում են: «Ասադի եւ Թրամփի գործողությունները, եթե դնենք միեւնույն կշեռքի վրա եւ դատենք, ապա, ըստ էության, երկուսն էլ խախտել են միջազգային իրավունքի նորմերը: Այս հարթության վրա՝ Ասադի դերն ավելի կայուն է, քանի որ նրա մեղքն ապացուցված չէ, իսկ Թրամփը, առանց այդ ամենը հաշվի առնելու, ագրեսիվ գործողություններ իրականացրեց ինքնիշխան պետության դեմ»,-պարզաբանում է արեւելագետը:

Արդյոք Թրամփի գործողություններն ուղղվա՞ծ էին նաեւ Ռուսաստանի դեմ: Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: