ՊԱՐԱԴԻԳՄ
11 Apr 2017

Անհրաժեշտ է ձերբազատվել բոլոր բացասական երեւույթներից՝ վատ կառավարումից մինչեւ ոչ ադեկվատ քաղաքական էլիտա. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան

Ակնհայտ է նաեւ, որ պետությունը կարողացել է ձերբազատվել նախկին բազմաթիվ թերացումներից:

 

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացել է «ֆանտաստիկ» հնարավորություն՝ ստանձնելու լուրջ պատասխանատվություն եւ իրականացնելու իրական բարեփոխումներ: Իսկ, իրականում, ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ: Այս հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընդգծում է՝ այդ ամենը չանելը՝ կլինի աններելի անպատասխանատվություն մեր պետականության հանդեպ: «Հայաստանը չունի զարգացման այլընտրանքային եղանակ: Մենք պետք է ձերբազատվենք բոլոր բացասական երեւույթներից՝ վատ կառավարումից մինչեւ ոչ ադեկվատ քաղաքական, պետական էլիտա, կոռուպցիա»,-նշում է նա:

Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ «այս հիվանդություններից» պետք է քայլ առ քայլ ազատվել, իսկ քաղաքական էլիտան պետք է կազմեն առաքինի, արդյունավետ աշխատող եւ հայրենասեր անձինք: «Թեեւ ոչ բոլորի համար է դեռ տեսանելի, սակայն իշխանության ընկալումը՝ սահմանադրական նոր լուծումներով, նաեւ ընտրությունների արդյունքներով, էականորեն փոխվելու է»,-վստահեցնում է նա:

Հանրապետական գործիչը, համեմատություն անցկացնելով, ակնհայտ է համարում, որ պետությանը հաջողել է ձերբազատվել նախկին բազմաթիվ թերացումներից: «Ընտրություններն ունեն շատ կարեւոր շարժիչ ուժ: Բոլորս հասկանում ենք, որ ընտրությունների միջոցով ձեւավորվում է ոչ միայն իշխանություն, այլեւ հասարակության հավաքական գիտակցության մեջ տեղի է ունենում կամ լավատեսության պոռթկում, վստահություն ապագայի հանդեպ, որը մոտիվացնում է հասարակության յուրաքանչյուր անդամի, կամ հակառակը»,-շեշտում է պատգամավոր Ֆարմանյանը: Զրույցի մանրամասները «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: