ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
14 Apr 2017

Պարապել պետք է դանդաղ, իսկ գործերն անել` արագ. Կոնստանտին Օրբելյան

Անտարբերությունն ամենասարսափելի երեւույթն է. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան

 

Երբևէ չեմ մտածել ո՛չ տիեզերագնաց, ո՛չ էլ տրակտորավար դառնալ, քանզի գիտեի, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ինձ ոչ ոք չէր ստիպում  երաժշտությամբ զբաղվել: Այդ ամենն այնքան բնական էր: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այդ առումով իրեն «անոմալ» է համարում:

«Ծնողը չի կարողանում բացահայտել տաղանդը, որովհետեւ հաճախ ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները լինեն շատ ավելի լավը, քան նրանք իրականում կան: Ստիպել երեխային ինչ-որ բանով զբաղվել, ճիշտ է, որովհետեւ ոչ մի երեխա, եթե, իհարկե, ինձ նման «անոմալ» չէ, ապա դժվար թե ցանկանա պարապել»,-կարծում է Օրբելյանը:

«Տարօրինակ» երեխայից մինչեւ Հայաստանի գլխավոր թատրոնի գեղարվեստական ղեկավար ճանապարհը երկար, հետաքրքիր եւ արտասովոր է եղել: Միացյալ նահանգներում ծնված Օրբելյանի կյանքի պատմությունը, ընտանիքի պատմությունը, ծնողների՝ ԱՄՆ-ում հայտնվելու դրդապատճառները, ինչպես նաեւ տաղանդավոր խմբավարի յուրահատուկ գործելաոճը, ոչ ստանդարտ մոտեցումները, ցանկություններն ու ծրագրերը բացահայտում է «Դժվար զրույց»  հաղորդման ստեղծագործական թիմը: