ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
01 May 2020

Այս կառավարությունը Սովետական Միության ցեխավիկների հոգեբանություն ունի. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, խորհրդարանական դիվանագիտության, Ռուսաստանի հետ հարաբերությունների և այլնի մասին
PARA TV-ին շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն կորոնավիրուսի շուրջ ծավալվող իրադարձությունները, այլև ներքին ու արտաքին քաղաքականության տիրույթում տեղի ունեցող զարգացումները: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ այսօր զրուցել ենք արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության, Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցությունների եւ այլնի մասին:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ուներ հնարավորություն արտաքին քաղաքականության մեջ հաջողության հասնելու՝ լուրջ թիմ հավաքելու պարագայում: Սակայն այդ ամենը հօդս ցնդեց, և այսօր առերեսվում ենք ոչ միայն ներքաղաքական, տնտեսական, իրավական «բոլոլաների», այլև լրջագույն մարտահրավերների՝ արտաքին քաղաքական ճակատում:

Մանրամասները՝ տեսանյութում: