ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
25 Apr 2017
Հղում՝ հղումի հղմանը
Եթե լրատվամիջոցը չունի սեփական աղբյուր, ապա ստիպված է հղում անել այլ լրատվամիջոցի:
Եթե լրատվամիջոցը չունի սեփական աղբյուր, ապա ստիպված է հղում անել այլ լրատվամիջոցի: Լրատվության մեջ դա ընդունված է: Երբեմն, սակայն, այդ հղումները բավական խառն են լինում: Օրինակ՝ լրատվամիջոցը գրում է՝ ինչպես հայտնում է BBC- ին, սակայն հղում է տալիս CNN-ին, որը վկայակոչում է Fox news-ին: Կամ շատ ավելի տարօրինակ դրսևորում, երբ հայկական լրատվամիջոցը գրում է՝ ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցը, ՀՀ ԱԳՆ-ն այսպիսի հայտարարություն է արել:
Այստեղ տեսնում ենք ոչ թե հղում, այլ հղում՝ հղումի հղմանը: Սա իրականում կարող է երկու պատճառ ունենալ. կամ լրատվամիջոցը թերանում է, կամ դիտավորյալ փորձում է կորցնել նյութի իրական սկզբնաղբյուրը՝ հրամցնելով ապատեղեկատվություն: