Զենքը չի հաղթում, հաղթում է կամքն ու ոգին. Գագիկ Գինոսյան
Շուշին ազատագրելու մասին անգամ մտածելն էր անմիտ: Ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը շարունակում է եւ մեջբերում ականավոր քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանի խոսքերը՝ «դեպքերի տրամաբանությունը թելադրում է, որ մենք պիտի կործանվենք ու գնանք դեպի անկում, սակայն ոգու տրամաբանությունն այլ բան է թելադրում»: «Եւ հենց ոգու տրամաբանությունն էլ թելադրեց, որ օր առաջ պետք է ազատագրել Շուշին»,-շեշտում է Գագիկ Գինոսյանը:
Նախկին ազատամարտիկն ընդգծում է՝ Շուշին ազատագրելու որոշումը կայացվել է ազատամարտիկների եւ հրամանատարների միջեւ, որը վերեւներում առանձնապես խանդավառությամբ չի ընդունվել, ավելին՝ հակադրություն է եղել: «Շուշիի ազատագրումը պիտի նաեւ մեծ դաս լինի նրանց, որոնք այսօր բարիդրացիություն են քարոզում: Հայրենիքը նախորդ եւ առավել եւս՝ ապագա սերունդներինն է: Եւ մենք իրավունք չունենք նրանց թերի հայրենիք հանձնելու»,-ասում է բանախոսը:
Գինոսյանը վստահ է՝ հայկական կողմն այնպիսի լծակներ եւ բանակցային սեղանին դնելու նյութեր ունի, որ Արդբեջանին քիչ չի թվա, սակայն չգիտես ինչու՝ մենք խղճահարվածի եւ աղերսողի դիրքում ենք: «Մեր դիվանագիտությունն ավելի քան ընկեցիկ վիճակում է»,-նկատում է նա: Զրույցի հետաքրքիր մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: