ՊԱՐԱԴԻԳՄ
16 May 2017

Ընտրություններին մասնակցող ոչ իշխանական ուժերն իմիտացիոն պայքար էին տանում. Վիգեն Հակոբյան

Ավագանու ընտրությունները «Երկիր Ծիրանի»-ի համար նոր «բրենդը» պրեզենտացիա անելու լավագույն տարբերակն էր:

 

Երեւանի ավագանու ընտրություններն ավելի քան կանխատեսելի էին: ՀՀԿ-ն իր առջեւ նպատակ էր դրել ճնշող մեծամասնություն կազմելու, իսկ ոչ իշխանական երկու ուժերը պայքարելու են միմյանց դեմ՝ ընդդիմադիր զանգվածի քվեներին տիրանալու համար: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, վերլուծելով ընտրությունների արդյունքները, ընդգծում է, որ հենց նման մրցակցություն էլ եղավ:


«ՀՀԿ-ի պարագայում ոչինչ չէր կարող փոխվել, սա, ըստ էության, խորհրդարանական ընտրությունների շարունակությունն էր, «սեւագիր աշխատանքն» արդեն արվել էր ԱԺ ընտրությունների ժամանակ»,-նշում է բանախոսը: Ինչ վերաբերում է այս ընտրություններին մասնակցող ոչ իշխանական ուժերին, ապա Հակոբյանի հավաստմամբ, նրանք իմիտացիոն պայքար էին տանում՝ իբր հաղթելու համար:


«Նրանք փորձում էին դիրքավորվել նոր իրավիճակում, ավելացնել ռեսուրսները: Քանի որ «Երկիր Ծիրանի»-ի համար սա նոր նախագիծ էր եւ, երեւի թե, լավագույն տարբերակն էր իր նոր «բրենդը» որեւէ ձեւով պրեզենտացիա անել: Սա անպարտելի տարբերակ է, անգամ, եթե 2-3 տոկոս ես հավաքում, ապա աղմուկ ես հանում, որը բնորոշ է այդ քաղաքական ուժին, օնլայն ռեժիմով, Ֆեյսբուքի դարում լինել ունկնդիրների աչքի առջեւ»,-ընդգծում է քաղտեխնոլոգը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգ» հաղորդման շրջանակում: