ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
20 May 2017

Ապուշությունը մեր ազգային հատկանիշը չէ. Ռուբեն Բաբայան

Ապուշությունը համատարած հատկանիշ է, այն համամարդկային երեւույթ է:

 

«Հայի բախտ»: Ի՞նչ հայի բախտ. չկա այդպիսի բան: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ կլիշե դարձած այս դարձվածքի պահով, ունի սեփական դիտարկումը: «Մենք ունենք ներկայացում՝ «Անխելք մարդը», որը երկար ժամանակ անվանել էինք «Հայի բախտ»՝ համարելով, որ հայի բախտն էլ է իր խելքից: Այդ ներկայացումը շատ երկրներում խաղալուց հետո, մեզ մոտենում ու ասում էին՝ այդ պատմությունը մեր մասին է: Ուրեմն, սա համատարած հատկանիշ է: Ապուշությունը մեր ազգային հատկանիշը չէ, ապուշությունը համամարդկային երեւույթ է»,- ընդգծում է Բաբայանը:


Ընդդիմախոսի համբավ ունեցող Բաբայանը շատ ցավալի է համարում, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը միմյանց ներկայացնում են բարոյական, ոչ թե մասնագիտական մեղադրանքներ: «Սա ապացուցում է, որ ինչպես մի կողմը, այնպես էլ մյուս կողմի մեծ մասը, շատ հեռու են պետական կառավարման մասնագիտական տիրապետումից»,-ասում է նա:


Արվեստագետի պատկերացմամբ՝ այն բարոյական պահանջները, որ յուրաքանչյուր մարդ պետք է ներկայացնի ինքն իրեն, ներկայացնում է դիմացինին: «Ես կարող եմ իմ բարոյականությունը համեմատել անցյալում սեփական բարոյականության հետ եւ նայել, արդյո՞ք առաջընթաց եմ ապրել, այլ ոչ թե ուրիշին տալ բարոյական գնահատական»,-շեշտում է նա: Զրույցի հետաքրքիր մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: