ՊԱՐԱԴԻԳՄ
24 May 2017

«Եվրասիականությունը» դեռեւս չսկսած արդեն փտել է. Դենիս Դվորնիկով

Ռուսաստանն ինձ համար եւս հանելուկ է։

 

Ժամանակակից Ռուսաստանը ոչ միայն կողքից նայողի, այլեւ հենց ռուսաստանցիների համար է բարդ՝ հասկանալու, թե ով ենք մենք: Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը հավելում է, որ իր համար եւս՝ որպես ռուս մարդու, ռուսական մշակույթ կրողի, Ռուսաստանը հանելուկ է:


Ռուսաստանում երկարաժամկետ ծրագրերը, ըստ Դվորնիկովի, գրվում են հապճեպ՝ «ծնկների վրա»: «Ցավոք, իմաստալից շատ նախագծեր, որոնք պետք է ստեղծվեին տարիների, ես կասեին նաեւ՝ դարերի ընթացքում, մեզ մոտ ստեղծվում են ամիսների ընթացքում: Ինչ-որ քաղաքագետներ, ինչ-որ գումարների դիմաց, հապճեպ գրում են ինչ-որ թղթեր, որոնցում ուզում են ընդհանրացնել եւ նկարագրել հազարամյա մշակույթը»,-ասում է ռուս գործիչը:


Այս համատեքստում Դվորնիկովը դժվարանում է ասել, թե ի՞նչ է Ռուսաստանն առաջարկում Հայաստանին: «Այն, որ «եվրասիականությունը» դեռ չսկսված արդեն փտել է, տեսնում ենք: Հայաստանում ապրող մարդիկ չեն ուզում ասիացի լինել, նրանք ցանկանում են եվրոպացի լինել: Ասեմ ավելին, Մոսկվայում ապրողներն իրենց երեխաներին չեն ուղարկի Չինաստան, նրանք կուղարկեն Փարիզ, Լոնդոն, Վաշինգտոն, Նյու Յորք...»,-շեշտում է նա:


Ռուսաստանի խնդիրների, հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ կանխատեսելի ապագայի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: