Բոլոր իրավապահները, որոնք կատարում են Նիկոլի պատվերները, շատ շուտով կրելու են իրավական և բարոյական պատասխանատվություն». Վահե Հակոբյան. 168.am
Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին հաջորդեց ձերբակալությունների շղթա․ Փաշինյանի դեմ երեկվա բողոքի ակցիաների գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Քննչական կոմիտե են հրավիրվել Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։
Ապօրինի հրամանով գիշերն անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։
168.am –ը միջադեպի մանրամասների մասին տեղեկացավ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանից։
Նա մասնավորապես հայտնեց․ «Մենուա Հովսեփյանի հանդեպ կիրառվել է բռնի ուժ և մենք վստահ ենք, որ դա արվել է անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Մեր սյունեցի ընկերոջ ձեռքերը շղթայել են ու սկսել ոտքերով հարվածներ հասցնել, ինքն էլ, ըստ իմ տեղեկությունների, հայհոյել ու թքել է նրանց վրա, ու ես գտնում եմ, որ շատ ճիշտ է արել․ դա բոլոր արժանապատիվ քաղաքացիների թքոցն է էն իրավապահների վրա, որոնք կատարում են այսպիսի խայտառակ քաղաքական պատվերներ։
Ես հենց հիմա հրապարակավ խոսք եմ տալիս, որ բոլոր, անխտիր բոլոր իրավապահները, որոնք կատարում են Նիկոլի պատվերները շատ շուտով կրելու են իրավական և բարոյական պատասխանատվություն, ես անձամբ խիստ հետևողական եմ լինելու այս հարցում»։