ՊԱՐԱԴԻԳՄ
21 Jun 2017

Վաղուց ժամանակն էր, որ Հայաստանը ստանար Եվրոպայի կոշտ գնահատականը. Անուշ Սեդրակյան

Եվրոպական փողերն ուղղվում են կոռուպցիոն մեխանիզմների կատարելագործմանը, ոչ դրանց վերացմանը:

 

Արդեն վաղուց ժամանակն էր, որ Հայաստանի իշխանությունը ստանար Եվրոպայի կոշտ գնահատականը: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկու՝ ընտրական համակարգի մասին արված քննադատությանը, ընդգծում է՝ Եվրոպան առաջին անգամ է նման կերպ ընդվզում: «Երբ ակնհայտ է դառնում ընտրական գործընթացի խայտառակությունը, երբ ակնհայտ է դառնում, որ եվրոպական վարկերն ու դրամաշնորհները փոշիանում են, եւ Հայաստանը դույզն անգամ չի փորձում հակառակվել ռուսական քաղաքականության ուղեծիրներին, ապա գալիս է այն պահը, երբ Եվրոպան պետք է ընդվզի»,-ասում է քաղաքագետը:


Անուշ Սեդրակյանի խոսքով՝ 2013 թ. սեպտեմբերի 3-ից առաջ եւ հետո Հայաստանը Եվրոպայի հետ խաղում է միեւնույն խաղը: «Ասում ենք՝ մենք շատ ենք ուզում ինտեգրվել Եվրոպային, դրա համար անհրաժեշտ է ունենալ անկախ դատարան, անկախ ոստիկանություն, հետեւաբար՝ տվեք մեզ վարկեր: Եվրոպան էլ տրամադրում է դրամաշնորհներ, որոնք ստանալուց հետո էլ սկսվում է Եվրոպայից խույս տալու, Եվրոպային խաբելու հերթական փուլը: Նրանք էլ արդեն հասկանում են, որ եվրոպական փողերն ուղղվում են կոռուպցիոն մեխանիզմների կատարելագործմանը, ոչ վերացմանը»,-շեշտում է քաղաքագետը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ« հաղորդման մեջ: