Տարածաշրջանում Ռուսաստանի համար մեկ գործընկերն Ադրբեջանն է. Դավիթ Շահնազարյան
Սովորում ենք պատմություն, բայց չենք սովորում պատմությունից: Ռուսաստանը չի փոխվել եւ մոտ ապագայում էլ չի փոխվելու: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն այս համատեքստում նկատում է՝ հետեւապես, պետք է հնարավորինս առաջնորդվենք մեր շահերից ելնելով:
Դավիթ Շահնազարյանն ակնհայտ է համարում, որ արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի ներկայությանն ամբողջ տարածաշրջանում: «Բայց որ կարող էր մեզ համար շատ ցավալի ռազմական գործողություններ լինել՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի հրահանգով եւ Ռուսաստանի ամբողջական ռազմական աջակցությամբ…»,-նկատում է բանախոսը:
Վերլուծաբանը չի բացառում նաեւ այն հանգամանքը, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարվեր ԵԱՏՄ մտնելուց, ապա այդ սպառնալիքները տասնապատիկ մեծ լինեին: «Սեպտեմբերի 3-ը, կարելի էր ենթադրել, աննախադեպ ճնշման արդյունք էր: Մինչդեռ այդ անդամակցութամբ Հայաստանը պետք է ոչ թե անվտանգության նոր երաշխիք ստանար, այլ խուսափեր Հայաստանի եւ Արցախի նկատմամբ նորանոր սպառնալիքներից»,-նշում է Շահնազարյանը:
Հայաստան-Իրան, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների, Հայաստան-Կատար գործակցության եւ այլնի մասին՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: