ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
10 Jul 2017

Կան ուժեր, որոնք չեն ուզում Հայաստանը զարգանա. Կարեն Վարդանյան

Միջազգային խաղացողներին ձեռնտու չէր, որ Հայաստանը լիներ տարածաշրջանի ամենահզոր տեխնոլոգիական երկիրը:

 

Անկախությանը հաջորդած տարիներին Հայաստանում սկսվեց թալանը, եւ մենք կորցրեցին այդ ժամանակների մեր ազգային հարստության մոտ 70 տոկոսը: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վստահեցնում է՝ այդ տարիներին, եթե շարունակում էինք զարգացումը, ապա դառնում էինք տարածաշրջանի Թայվանը:

«Կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանը զարգանա տեխնոլոգիական առումով: 1990-ականների սկզբում, կար ազգային զարթոնք եւ հզոր արդյունաբերություն եւ ընդամենը պետք էր իրար կապել եղածը եւ մնալ ռեգիոնում ամենահզոր տեխնոլոգիական երկիրը, սակայն միջազգային խաղացողներից ոչ մեկին ձեռնտու չէր դա եւ կազմակերպեց երկրի դեինդուստրալիզացիան»,-ասում է Վարդանյանը:

Ինչ վերաբերում է մեր ժամանակներին, ապա, ըստ Վարդանյանի, կառավարությունը չի գիտակցում ՏՏ ոլորտի կարևորությունը: «Այսօր միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում մոտ 2 միլիոն ծրագրավորողի պահանջարկ կա: Համապատասխան մակարդակի կրթություն ապահովելու պարագայում՝ ՏՏ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կարելի է 6 տոկոսից հասցնել 15 տոկոսի»,- համոզված է Վարդանյանը: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: