Նախադպրոցականից մինչեւ բարձրագույն կրթություն. Կրթական համակարգի խնդիրները՝ ոլորտի փորձագետի մեկնությամբ
Հայաստանում, ընդհանուր առմամբ, կրթության նշաձողն իջեցված է: Կրթության համակարգի զարգացման համար անհրաժեշտ է գործելու, մտածելու եւ պլանավորելու բոլորովին այլ մակարդակ: Կրթության հարցերով փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը հավելում է՝ կառավարման ներկա մակարդակը չի համապատասխանում ժամանակի պահանջներին: «Այն մեթոդները, որոնք այժմ կիրառում ենք, սպառել են իրենց»,-ընդգծում է փորձագետը:
Շրջանավարտների թվի նվազում, արտագաղթ. քանակական կորստին զուգահեռ՝ Սերոբ Խաչատրյանը մտահոգիչ է համարում նաեւ այն, որ հայաստանյան բուհերը որակական կորուստ են ունենում: «Այսինքն՝ հայաստանյան բուհեր գալիս են ավելի վատ պատրաստված շրջանավարտները, եթե նախընտրած մասնագիտություններն ունեն մնացած բուհերը՝ Ամերիկյան, Ֆրանսիական համալասարանները կամ արտասահմանյան բուհերը, լավ շրջանավարտներն ընտրում են այդ բուհերը: Այսինքն՝ հայաստանյան բուհերը հայտնվում են վատ վիճակում»,-նկատում է կրթության հարցերով փորձագետը:
Կրթական համակարգի խնդիրների, դրանց հնարավոր լուծման, համակարգի կուսակցական զանգվածային շահագործման, ուսուցչի դերի եւ այլնի մասին՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: