ՊԱՐԱԴԻԳՄ
29 Aug 2017

Նոր վարչապետի նշանակումը կարող է հանգեցնել ներքին խմորումների

Գարիկ Քեռյանը 2017 թվականի աշունը որակում է «թեժ» նախապատրաստական՝ 2018 թվականից առաջ:

 

Երևանի պետական համալսարանի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը 2017 թվականի աշունը որակում է «թեժ նախապատրաստական»՝ 2018 թվականից առաջ: Ըստ Գարիկ Քեռյանի քաղաքական հետագա քննարկումները լինելու են ոչ թե քաղաքական կուրսի շարունակականության, այլ անձերի շուրջ. «Նրանք, ովքեր վարչապետի անձի շուրջ լուրջ դիսկուրս են կազմակերպել հույս ունեն, որ Սերժ Սարգսյանի փոխարեն Կարեն Կարապետյանի կամ մեկ այլ գործչի նշանակումը կարող է որոշակիորեն բերել իշխանափոխության դրսևորումների: Ես վերապահումով եմ մոտենում այդ հույսերին, քանի որ այսպես թե այնպես նրանք երկուսն էլ փաստացի նույն քաղաքական ուժի անդամներ են և նոր վարչապետը խորհրդրանում ՀՀԿ խմբակցության քաղաքականության վրա է հենվելու»,-ասում է Գարիկ Քեռյանը:


Քաղաքագիտության դոկտորի կարծիքով նոր վարչապետի նշանակումը կարող է հանգեցնել ներքին խմորումների: