ՊԱՐԱԴԻԳՄ
16 Sep 2017

Անլուրջ չէ այն պնդումը, որ կոռուպցիան կարող է կործանել Հայաստանը. Վարուժան Հոկտանյան

Կոռուպցիան Հայաստանում համակարգային արատ է:

 

Կոռուպցիան առավել սարսափելի եւ առավել լուրջ հրեշ է: Ի տարբերության «Լոխ Նեսսյան հրեշի»` այն իրականում գոյություն ունի: Պատկերավոր համեմատություն անցկացնելով շոտլանդական լեգենդի հրեշի հետ` «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն » ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանը նաեւ հավելում է` կոռուպցիան գոյություն է ունեցել դարերով:


«Այդ հրեշը, ժամանակին, կործանել է նաեւ կայսրություններ, տարբեր կայսրություններ: Իհարկե, այն ժամանակ «կոռուպցիա » բառը չկար, սակայն երբ ուսումնասիրում ես այդ երկրների պատմությունը, հատկապես` վերջին ժամանակաշրջանները, տեսնում ես այդ երեւույթը: Կոռուպցիան մեծապես նպաստեց նաեւ Խորհրդային միության կործանմանը: Հետեւաբար` անլուրջ չէ այն պնդումը, որ կոռուպցիան կարող է կործանել նաեւ Հայաստանը»,-շեշտում է Վարուժան Հոկտանյանը եւ հավելում` կոռուպցիան Հայաստանում համակարգային երեւույթ է, համակարգային արատ:


Ինչպե՞ս նվազեցնել կոռուպցիոն դրսեւորումները, հնարավո՞ր է ամբողջովին հաղթահարել այդ երեւույթը, ի՞նչ քայլեր է պետք իրականացնել կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ եւ ի՞նչ քայլեր են իրականացվել առ այսօր: Այս եւ այլ հարցերի պատասխանները` «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: