ՊԱՐԱԴԻԳՄ
16 Oct 2017

Կարսի պայմանագրից մինչեւ Հայաստանի «անկախ կախվածությունը»՝ Արա Պապյանի վերլուծությամբ

Մեր այսօրվա խնդիրն այն չէ, որ կախված ենք Ռուսաստանից, այլ այն, որ կախված ենք միայն Ռուսաստանից:

 

Ցանկացած փաստաթղթի գնահատական տալու համար պետք է տեսնել այն ստորագրող երկրների իրավական կարգավիճակը ստորագրման պահին, քանի որ պայմանագրի կարգավիճակն ածանցվում է այն ստորագրող կողմերի կարգավիճակից: «Մոդուս Վիվենդ» -ի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, 1921 թվականի հոկտեմբերին ստորագրված Կարսի պայմանագրի մասին խոսելիս, շեշտում է՝ պայմանագիրն օրինական ուժ ունենալու համար պետք է ստորագրվի արդեն ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցչի կողմից: «Մենք տեսնում ենք, որ տվյալ դեպքում կողմերից որեւէ մեկը չէր համապատասխանում այդ եռաստիճան պահանջներին»,-նշում է Պապյանը:


Կարսի պայմանագրի շուրջ քննադատություններ եղել են նաեւ խորհրդային տարիներին, բայց քննադատողները չէին կարող բարձրաձայնել, որ այն անօրինական էր, որովհետեւ, ինչպես նկատում է բանախոսը, դրանով կարող էր կասկածի տակ դրվեր Հայաստանում սովետական իշխանության օրինականությունը: «Այն, իհարկե, անօրինական էր»,-շեշտում է նա:


Կարսի պայմանագրի համատեքստում եւ, ընդհանրապես, Հայաստանի այսօրվա սուվերեն կարգավիճակի մասին խոսելիս՝ Արա Պապյանը նկատում է՝ փոքր երկրների անկախությունը բացարձակ չէ: «Անկախությունը կարելի է պահպանել բազմակախվածությամբ, այսինքն՝ հակակշռել կախվածությունը մի երկրից: Մեր այսօրվա խնդիրն այն չէ, որ կախված ենք Ռուսաստանից, այլ այն, որ կախված ենք միայն Ռուսաստանից: Եթե կախված լինեինք եւ Ռուսաստանից, եւ ԱՄՆ-ից, եւ ԵՄ-ից, եւ ՉԻնաստանից, ապա ավելի անկախ կլինեինք»,-համոզված է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: