ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
24 Feb 2017
Ես կենդանի դիակ եմ. ինձ սպանել են իշխանությունները. անօթևան Արմեն Խալոյան
Խալոյանը փաստում է՝ այսօր զրկված է Սահմանադրությամբ ամրագրված իր իրավուքներից, չի կարողանում օգտվել սոցիալական աջակցության ոչ մի ծրագրից:
Hard Talk հաղորդման հյուրն է անօթևան Արմեն Խալոյանը: 2003 թվականին, Լատվիայից վերադառնալով Հայաստան, Խալոյանը պարզում է, որ իր բնակարանն անօրինական ճանապարհով վաճառված է: Մինչ այսօր նրան չի հաջողվում վերականգնել սեփականության իր իրավունքները: Խալոյանը փաստում է՝ այսօր զրկված է Սահմանադրությամբ ամրագրված իր իրավուքներից, չի կարողանում օգտվել սոցիալական աջակցության ոչ մի ծրագրից: Հայտնվելով անելանելի վիճակում՝ Խալոյանը դիմել է բոլոր պատկան մարմիններին՝ ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, ՄԻՊ գրասենյակ, սակայն իր դիմումները մինչ այսօր անպատասխան են: