«Պարադիգմի» տաղավարում քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
Ռուսաստանը, որպես սուվերեն ինքնիշխան պետություն, իրավունք ունի որոշել, թե արտերկրի քաղաքացիները իրավունք ունեն արդյոք իր տարածք մտնել: Սակայն այդ իրավունքի իրականացման եղանակները հարցեր են առաջացնում: Նման կարծիք «Պարադիգմի» տաղավարում հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մեկնաբանելով վերջերս քաղաքագետ Ստեթփան Գրիգորյանի հետ կատարված դեպքը: Հիշեցնենք, որ փորձագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգիրյանին արգելել էին մուտք գործել Ռուսաստանի տարածք` պատճառաբանելով, թե ՌԴ իշխանությունները ճանաչել են նրան որպես անցանկալի անձ: Բորիս Նավասարդյանը նշեց, որ հիմնական հարցերը երկուսն են: Առաջին հարցը, ըստ հյուրի, կապված է ռուսական «սև ցուցակների» հասանելիության հետ, երկրորդը՝ ցուցակների կազմավորման տրամաբանության հետ: Հյուրը վստահ է, որ հայկական կողմը պիտի բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ նախ պահանջելով այդ ցուցակները տրամադրել հանրային հիմքերով, ապա սկսել հարցի քննարկումները: Ո՞վ պիտի դա անի, ինչպե՞ս և ինչու՞. Բորիս Նավասարդյանի տեսակետը «Պարադիգմի» եթերում: