ՊԱՐԱԴԻԳՄ
24 Oct 2017

Հայացք դրսից. Հայաստանի առանցքային թեմաները՝ ռուս փորձագետի տեսանկյունից

ԵՏՄ-ն նոր ձևավորվող կառույց է, որի առավելությունները դեռևս հնարավոր չէ ամբողջովին գնահատել:

 

Ժամանակակից աշխարհում երկրների միջև բարեկամական համարվող հարաբերությունները ձևավորվում են՝ ելնելով տարբեր գործոններից և նախասիրություններից, այդ թվում՝ անձնական: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժեի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը կարծում է, որ իր վերոհիշյալ ձևակերպումն ամբողջովին վերաբերում է նաև հայ-ռուսական հարաբերություններին, այդ թվում՝ ԵՏՄ-ի ձեւաչափում:


Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ընդհանրապես, ապա ռուս փորձագետն այն համարում է նոր ձևավորվող կառույց, որի առավելությունները դեռևս հնարավոր չէ ամբողջովին գնահատել: «Մենք դեռ լիովին չենք կարող գնահատել այն առավելությունները, որ կան և կլինեն ապագայում, այնուհանդերձ, առավելություններ կան, և ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունն առաջնորդվել է պրագմատիկ մոտիվներով, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է նաև հրապարակավ»,-ասում է նա:


Փողոցների անվանափոխության, Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագծի և այլ հարցերի շուրջ նախկինում հնչեցրած տեսակետների պարզաբանումները, ինչպես նաեւ Ռուսաստանի և ռուսների նկատմամբ հայաստանցիների վերաբերմունքի մասին Անդրեյ Արեշևի տեսակետին կարող եք ծանոթանալ «Պարադիգմ» հաղորդման ընթացքում: