Վատ որակի սննդակարգը որոշում է բացառապես սոցիալական ծանր պայմանները. Դավիթ Պիպոյան
Հայաստանում վատ որակի սննդակարգը եւ սնուցումը որոշում են բացառապես սոցիալական ծանր պայմանները: «Լավ առեւտուր անելու համար պետք է լավ բյուջե ունենալ: Լավ նրբերշիկը 1000 դրամ չի լինում»,-հավելում է սննդագետ Դավիթ Պիպոյանը:
Նա նաեւ ընդգծում է, որ այնքան ենք կտրվել հայկական սննդակարգից, մոռացել հայկական խոհանոցը, որ այսօր ռեստորանները հայկական ուտեստ չեն էլ առաջարկում: «Մինչդեռ հայկական ուտեստների բաղադրիչները համ ավելի էժան են, համ օգտակար»,-նկատում է նա:
Սննդագետ Պիպոյանի համար երկու գերխոցելի թեմա կա՝ մանկապարտեզի երեխաների եւ զինվորների սնունդը: «Ես չեմ կարողանում պատկերացնել այն հային, որը փչացած հավը մշակի մարգանցովկայով ու տանի մանկապարտեզ: Բոլորին, բոլոր չինովնիկներին, որոնք ներգրավված են սրանում պետք է նկարեն ու ցույց տան հեռուստատեսությամբ, որ «իզգոյ» դառնան, «պերսոնա նոն գրատա» դառնան, որ հասարակությունը թքի դրանց երեսին, որ դրանց փոխարինողներն էլ նման «ղալաթ» չանեն»,-ասում է նա:
Սննդակարգի ազգային առանձնահատությունների, հայկական խոհանոցի, եւ ընդհանրապես, սննդի մասին մասնագիտական մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: