ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
21 Dec 2016

Մեդիագրագիտություն՝ մեդիաքաղցկեղ

Լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում բժշկական թեմաներին, սակայն շատ դեպքերում նյութը կազմող լրագրողը այնքան էլ տեղյակ չէ, թե ինչի մասին է գրում: Արդյունքում հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ամեն քայլափոխին կարող ենք հանդիպել ահա այսպիսի վերնագրով մի նյութի. «Պահքը արդյունավետ միջոց է քաղցկեղի դեմ»:

Քաղցկեղի խնդիրը նրանում է, որ ժամանակին բժշկական օգնության չդիմելու դեպքում, եթե հիվանդը նախընտրում է «այլընտրանքային» միջոցներ, կարող է հասունանալ մի պահ, երբ արդեն նույնիսկ որակավորված միջամտությունը անզոր կլինի օգնել:

Պահքը, սոդան, խխունջները և այսպես շարունակ՝ այս ամենը կապ չունի քաղցկեղի բուժման հետ: Հարկ է նշել, որ լրատվամիջոցները ընդհանրապես չպիտի բժշկական տեղեկատվության աղբյուր ծառայեն մեր համար, քանզի լրագրողը չէ, որ վերջին պահին փրկելու է այսպիսի «խորհուրդներին» հետևող հիվանդին: