Ռուսական հեռուստահաղորդումների հետքերով. Բորիս Նավասարդյանի եւ Արշալույս Մղդեսյանի մասնագիտական դիտարկումները
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցներում նկատելիորեն ակտիվացավ հակահակական թեմատիկան: Հայաստանի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները շարունակում են քննարկման թոփ թեմա մնալ Հայաստանում: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը այս համատեքստում նախ նկատում է՝ պե՞տք է ուշադրություն դարձնել այդ հաղորդումներին, այնուհետեւ հավելում՝ այո, բայց ոչ թե հանրության, այլ շատ կոնկրետ կառույցների կողմից:
Նավասարդյանը նշում է՝ ռուսական քաղաքականությունն ունի երկու երկու բաղադրիչ՝ ռացիոնալ եւ էմոցիոնալ: «2017 թվականին Ռուսաստանի վերնախավն իրականացրել է պրագմատիկ մոտեցում, բայց դա չի նշանակում է, որ զգացմունքային պահերը վերացել են: Դրանք ինչ-որ տեղից պետք է դուրս գան եւ դուրս են գալիս այդ հաղորդումների միջոցով: Հասկանալի է, որ եւ քաղաքական շրջանակները, եւ Ռուսաստանի հանրությունը չեն կարող միանշանակ վերաբերմունք ունենալ, դժվար է մարսել»,-ասում է նա:
EurAsia Daily տեղեկատվական գործակալության քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը նախ նկատում է՝ Ռուսաստանում գրեթե գոյություն չունեն մեծ, ֆեդերալ նշանակության անկախ տեղեկատվական հեռուստալիքներ: Այնուհանդերձ, Մղդեսյանը չի կարծում, որ այս ամենն ուղղորդված քաղաքականություն է Կրեմլի կողմից: «Եթե Կլեմլը դժգոհություն ունենար, ապա դժվար չէր դա պաշտոնական խողովակներով հայտնելը»,-ասում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: